hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ստեփան Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994թ․ հուլիսի 26-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղում։ Մանկուց հայրենասիրությունն ու ընտանիքի հանդեպ սերն էին ձևավորում նրա հոգին։

Ոգեշնչման աղբյուրը
Նվիրված էր իր ընտանիքին ու հայրենիքին, և դա դարձրել էր կյանքի գլխավոր շարժիչ ուժը։

Ամենաթանկ մարդկանց կողքին
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի և իր զինվորների հետ՝ ամեն պահ լցնելով ջերմությամբ։

Մարդ տեսակը
Հպարտ էր, կամեցող, սրտաբաց։ Բոլոր բարեկամներն ու ընկերները նրան հիշում են որպես մեծ սրտի տեր մարդու։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 7-ին Ջաբրայիլում, տանկի մեջ վիրավորվեց։ Իր բոլոր զինվորները ողջ մնացին՝ նրա կյանքի գնով։