hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Միրզոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թվականի մայիսի 14-ին, Բաքվում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը, հաջողությունները, և աշխատանքում ունեցած առաջընթացները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։ Սիրում էր գտնվել բնության գրկում, դա նրան հանգստություն էր տալիս։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Չափազանց նվիրված մարդ։ Շրջապատում նրան կոչում էին՝ «լեգենդ»։ Նրա կերպարը բոլորի համար մնաց որպես լեգենդար օրինակ։

Երազում էր
Վերակառուցել իրենց գյուղական տունը, որ երեխաները մեծանան այնտեղ ապրեն՝ բնության մոտ, հեռու քաղաքի աղմուկից։

Յուրահատկություններ
Նրա նվիրվածությունը իր աշխատանքին դարձնում էր իրեն յուրահատուկ ու եզակի։

Վերջին զրույց
Պատերազմի սկսվելուց զանգեց ընտանիքին և ասաց. «Վաղը գնում եմ, մենակ պապային ու մամային չասես»։ Նրա վերջին զրույցը եղել է դստեր հետ, ում նա ասել էր. «Դու պետք ա միշտ ժպտաս էս կյանքում»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիում, 2020թ. նոյեմբերի 5-ին։