
Ծնվել է
1989թ. դեկտեմբերի 16-ին, Արգինա գյուղում։ Մեծացել էր ընտանիքի ջերմության ու հայրենասիրության մթնոլորտում։
Ընտանեկան կապը
Անհամբեր սպասում էր աշխատանքի ավարտին՝ մեծ աղջկա հետ ժամանցի համար։ Ընտանիքը նրա կյանքի ամենաթանկ գանձն էր։
Մարդկային կերպարը
Միշտ հարգված ու սիրված էր շրջապատում։ Բոլոր հանդիպումներն իր շուրջը բերում էին միայն ջերմ հիշողություններ։
Սովորույթը
Ծիծաղը նրա այցեքարտն էր։ Այն մարում էր վիշտը, ուժ տալիս անգամ ամենադժվար պահին։
Տուն էր եկել երկու ժամով
Նայում էր քնած երեխային՝ երկար, կարոտով։ Կնոջ խոսքեն, թե այնպես է նայում ոնց որ վերջի անգամ տեսնի, ասաց՝ «Դե ինչ գիտենք...»։
Վերջին խոսքը
Բա որ ես ստեղ չլինեմ, էլ ով պետք ա պահի հայրենիքը…։
Վերջին մարտը
2020թ. նոյեմբերի 7-ին, Շուշիում։ Մշակույթի տանը, չփրկվելով պայթյունից, մնաց հավերժական քաջերի շարքում։