hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էմմանուել Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի սեպտեմբերի 11-ին, Եղվարդում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը։ Դաստիարակված էր Մոնթե Մելքոնյանի զինակցի ընտանիքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, հիմնականում իր նման մարդկանց հետ էր շփվում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ծանրակշիռ, լուրջ բնավորություն ուներ, աջակցում էր զինակից ընկերներին։

Երազում էր
Բացել տուրիստական գործակալություն։

Յուրահատկություններ
Միշտ թույլերի կողմից էր, լավ էր սովորում և օգնում էր դպրոցում վատ սովորողներին։ Շատ մաքուր և կոկիկ էր։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 20-ին ասել է՝ «Մամ ջան, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, վաղը երկար կխոսենք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հադրութի մոտ։ Գիշերով ընկերների հետ գնացել և բերել է զինտեխնիկա՝ հրամանատարների թույլտվության բացակայության պայմաններում։