hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Թովմասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980թ. հունիսի 10-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, աշխատանքի և երեխաների ներկայությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ջերմ ու լավ մարդ էր։

Երազում էր
Ցանկանում էր բիզնես ստեղծել։

Յուրահատկություններ
Նա յուրահատուկ մարդ էր՝ կատակասեր և ժպտերես, իր ներկայությամբ շրջապատում միշտ ուրախություն էր տարածում։

Սիրում էր
Չէր ստեղծագործում, բայց շատ էր սիրում սիրողական դհոլ և դուդուկ նվագել։

Վերջին զրույց
հոկտեմբերի 4-ին, զանգել և հարցրել է երեխաների մասին, իսկ հետո զրույցը ավարտվել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ. Հոկտեմբերի 26-ին Շուշիում, որտեղ նա մասնակցել է մշակույթի տանը տեղի ունեցած մարտերին։