hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արա Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984թ. հուլիսի 26-ին, Սիսիանում, Բռնակոթ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքն, շրջապատը և բնությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, բարեկամների և նրանց երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, ընտանիքին նվիրված, կյանքով լեցուն և մարդամոտ։

Երազում էր
Ուզում էր շատ երեխաներ ունենալ և ստեղծել ամուր ընտանիք, բայց դա չիրականացավ։

Յուրահատկություններ
Առանձնանում էր իր ընկերասիրությամբ և մարդկային վերաբերմունքով։

Վերջին զրույց
հոկտեմբերի 15-ին կինը խնդրել էր հետ գալ, որին նա պատասխանել էր, «18 տարեկանները վիրավոր են դիրքերում, ոնց կարամ հետ գամ, դու լավ էղի, ամեն ինչ լավ ա լինելու»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ֆիզուլիի Կարմիր շուկայի հատվածում։ Նա վիրավորներին դեղորայք ու սնունդ էր հացնում։ Կյանքը վտանգելով դեղորայքը հասցրեց, սակայն այլևս չվերադարձավ։