hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանուկ Իսախանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ. մարտի 20-ին Արմավիրի մարզում՝ Շենավան գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Բնությունը, ծաղկող ծառերը, ջրի ձայնը, ընկերական հուշերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ՝ լողի, ձկնորսության, բնության գրկում։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Պարզ, բարի, կամեցող, ընտանիքի հենարան, հավատարիմ, բացսիրտ, տան լույսն է եղել։

Երազանքները
Ընդունվել ոստիկանական ակադեմիա, դառնալ լեյտենանտ։

Վերջին զրույցը
Մոր հետ խոսելիս ասել է. «Մա՛մ, բա դու ինչի՞ կարիք ունես»։ Մայրն ասել է, որ իրեն է սպասում միայն։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 7-ին, Շուշիի ճանապարհի Քարինտակ հատվածում։ Փորձել է դուրս բերել վիրավոր զինվորներին։ Մոր խնդրանքին. «Տղես, մի գնա էլի», պատասխանել է. «Լավ էլի, մամ, բա ես չգնամ, էն մեկը չգնա, բա ով պետք ա պահի մեր երկիրը...»։ Վերջին պահին ծանր էր տանում, որ մի զինվոր չէր կարողացել փրկել։