
Ծնվել է
2000 թ. օգոստոսի 15-ին, ԼՂՀ Մարտունու շրջանում՝ Ավդուռ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Բնությունը, ընտանիքը, ընկերների շրջապատը։ Դաշտերը նրա հանգստի անկյունն էին, որտեղ լցվում էր ուժով։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, խիզախ, լավատես։ «Փոքրիկին սիրել գիտեր, մեծին՝ հարգել», ասում են նրա մասին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Բնության գրկում հանգստանալով ու վերականգնվելով։
Երազանքները
Տուն գնել։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 26-ին զանգեց մորն ու ասաց. «Չէ՛, մա՛մ ջան, դուք մի՛ եկեք, քիչ է մնացել, ես կվերջացնեմ ու կգամ… Լավ, մա՛մ, ես գնում եմ, հետո կզանգեմ, ձեզ լավ նայե՛ք»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ. Սեպտեմբերի 29-ին ԼՂՀ Թալիշ գյուղի մոտ, երբ հրամայվել էր նահանջ, նա ու իր մարտական ընկերները չեն ենթարկվել՝ մնալով ու կռվելով մինչև վերջին շունչը։