
Ծնվել է
1995թ. հոկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Սովորելը, գիտելիքներ ձեռք բերելը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հանգիստ, բարի, հոգատար ու գաղտնապահ անձնավորություն էր։ Ծնողներին հարգող, ընտանիքին նվիրված ու շրջապատում սիրված էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ֆուտբոլ ու շախմատ խաղալով, գիտելիքներ ձեռք բերելով։
Երազանքները
Նոր տուն գնել, զբաղվել հողագործությամբ և գյուղատնտեսությամբ։
Վերջին խոսքերը
Վերջին անգամ զրուցել է փոքր քրոջ հետ՝ նույնիսկ պատերազմի դաշտում մտածելով ընտանիքի բարօրության մասին
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ. հոկտեմբերի 18-ին Քարվաճառում, որտեղ նա անմահացավ՝ պաշտպանելով հայրենի հողը։