hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1988 թ. ապրիլի 20-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում էր։
Կյանքը սիրող, առույգ ու դրական մարդ էր։ Սիրում էր սպորտային մեքենաներ

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Սպորտային մեքենաներ վարելով ու իր ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելով։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Բոլոր հարցերում գտնում էր լուծում, աջակցում ու ոգեշնչում շրջապատին։ «Ամեն ինչ կանցնի», ասում էր միշտ՝ մխիթարելով ուրիշներին։

Երազանքները
Բնակարան գնել, կազմել ընտանիք։

Վերջին խոսքերը։
Մինչ մեքենայով ճանապարհվելը Գորիս հարցրել է մորը. «Մա՛մ, եղբորս երեխան ե՞րբ է ծնվելու»։ Մայրը պատասխանեց. «Երբ դու գաս, տղաս»։ Երեխան ծնվեց նույն օրը, երբ Լևոնը ընկավ։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020 թ. հոկտեմբերի 17-ին, Այգեպարի մոտ, սահման գնալու ճանապարհին անմահացավ։