
Ծնվել է
1991թ. մայիսի 21-ին Արմավիրի մարզում՝ Շենավան գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Ուսումը, նոր գիտելիքներ ձեռք բերելը, ծառայությունը խաղաղապահ զորքերում։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Կենսուրախ, բարի, կամեցող մարդ էր, ով մեծ սիրով և հարգանքով էր վերաբերվում ընտանիքին ու ընկերներին։ Նրա համար առաջնային էին ծնողները և եղբայրները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրում էր սովորել, ինչ-որ նոր բան հայտնաբերել, ինչպես նաև ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։
Երազանքները
Ճամփորդել ԱՄՆ-ում, ամենալավն անել իր եղբայրների համար։
Վերջին խոսքերը
Ծնողները խնդրել են, որ չգնա, իսկ նա ասել է.
«Չէ, պա՛պ, ո՞նց չգնամ, բա՞ տղերքը մնացել են այնտեղ մենակ...»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Քարվաճառում 2021թ. հունվարի 15-ին։ Վիրավորվելուց հետո ապաքինվել էր, բայց վերադարձել էր մարտի դաշտ՝ շարունակելու կռիվը հանուն զինվորների և հայրենիքի։ Ստացել է մեդալներ ու պատվոգրեր։