
Ծնվել է
1998թ. ապրիլի 4-ին Սյունիքի մարզում՝ Խոտ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Իր աշխատանքը, հայրենիքի պաշտպանությունն և սահմանում ծառայելը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ էմոցիոնալ և ակտիվ տղա էր, սիրում էր զենքը, սահմանը, իր երկիրը, գաղտնապահ էր, իր աշխատանքին նվիրված։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Երազանքները
Մեքենա ունենալ. այն ձեռք բերեց, բայց միայն 10 օր վայելեց։
Կարևոր փաստեր և սովորություններ
Նրա զուսպ և պայքարող տեսքը նրան յուրահատուկ էր դարձնում, ուներ անսպառ էներգիա և փորձում էր ամեն ինչ իր ուժերով ստեղծել։
Ստեղծագործություններ
Սիրում էր քառյակներ գրել տարբեր թեմաներով։
Վերջին խոսքերը
Մայրը առավոտյան արթնացրել է նրան և ճանապարհել սահման, հետո նա զանգել է և ասել. «Պա՛պ, գնա՛, մեքենան տուն տա՛ր, ինձ տանում են ուրիշ տեղ…»
Վերջին հերոսական մարտը
Եղել է Ջրականում 2020թ. հոկտեմբերի 1-ին։