
Ծնվել է
1962թ․ օգոստոսի 24-ին, Ստեփանակերտում։ Արցախյան հողից սնվեց նրա հոգին՝ դառնալով կյանքի հավատն ու իմաստը։
Ոգեշնչման աղբյուրը
Հայրենիքն ու ընտանիքն էին նրա կյանքի շարժիչ ուժը։ Ամեն օրը նվիրում էր ընտանիքի երջանկությանն ու հայրենիքի պաշտպանության գործին։
Ընկերների հիշողություններում
Մարտական ընկերները նրան «Ջիգյար» էին ասում․ հոգով, սրտով և կյանքով էր նվիրվում իր ընկերներին ու հայրենիքին։
Երազանքները
Երազում էր տուն կառուցել, սակայն այդ երազանքն այդպես էլ չհասցրեց իրականացնել։
Վերջին խոսքը
Երբ կինը խնդրում էր որդուն չտանել, նա հանգիստ, բայց վճռական ասաց․ «Ես իմ արածն արդեն արել եմ, նա պիտի գա»։
Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 13-ին Ջաբրայիլում։ Առաջին շարքում էր․ «Ջահելները թող մնան, մենք՝ մեծերս, պիտի առաջ գնանք»։