hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերգեյ Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991թ․ սեպտեմբերի 18-ին Գյումրիում։ Մեծացավ խաղաղության երազանքով ու ընտանիքի հանդեպ մեծ սիրով։

Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր որդու ժպիտից, երազում էր ազատ ու խաղաղ հայրենիքի մասին։

Ամենաթանկ մարդկանց կողքին
Կյանքի լավագույն պահերն անցկացնում էր ընտանիքի, կնոջ ու որդու հետ՝ փորձելով տալ նրանց ամենալավը։

Մարդ տեսակը
Համեստ, բոլորին հասնող ընկեր էր, նրան դիմում էին առաջինը, երբ խնդիր կար։

Վերջին խոսքը
Պատերազմից առաջ ասում էր՝ «Մեծ կռիվ է լինելու»։ Հետո ընկերներին ասել էր․ «Դուք հետ կգաք, ես՝ չէ, կանեմ ինչ պետք է ու կգամ տունը վերանորոգեմ»։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 20-ին Վարանդայում։ Մինչև վերջ օգնեց բոլորին, կորած զինվորներին գտավ ու բերեց, հերոսաբար կռվեց՝ իր կյանքով պաշտպանելով ընկերներին։