
Ծնվել է
1997թ. օգոստոսի 2-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր
Հայրենիքը պաշտպանելը և հայրենիքին ծառայելը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերական շրջապատում նրան հաճախ անվանում էին «Ճուտ»։ Աշխույժ, ընկերասեր, միշտ պատրաստ օգնելու և աջակցելու։ Ծնողներին շատ էր հարգում ու սիրում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Նա նաև ուներ սիրած էակ։
Երազանքները
Աշխատում էր ամեն ինչի հասնել իր ուժերով և ծառայության ընթացքում հասավ բարձր կոչման։ Վերջին շրջանում երազում էր պատերազմում հաղթել։
Կարևոր փաստեր և սովորություններ
Կատակասեր էր, սիրում էր ուրախացնել շրջապատող մարդկանց և հոգ տանել նրանց մասին։ Եռամարտի 2019 թվականի աշխարհի չեմպիոն է։
Վերջին խոսքերը
Սահմանում ծառայության գնալուց առաջ, զանգել է և ասել. «Մա՛մ, գնում եմ, քեզ լավ կնայե՛ս, շատ եմ սիրում քեզ»։
Վերջին հերոսական մարտը
Եղել է Ջրականում 2020թ. հոկտեմբերի 18-ին, պայքարել է մինչև կյանքի վերջին շունչը։