hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980թ․ նոյեմբերի 28-ին, Պռոշյան գյուղում։ Կյանքը նվիրել էր ընտանիքի բարեկեցությանը, ապրելով յուրաքանչյուր օրն ուրախությամբ։

Ում հետ էր սիրում անցկացնել ժամանակը
Ամեն երջանիկ պահը կիսում էր ընտանիքի, ընկերների և մարտական ընկերների հետ՝ ստեղծելով ջերմ ու ապահով մթնոլորտ։

Մարդ տեսակը
Ընկերասեր էր, աշխույժ, սրտացավ, բոլորին հասնող։ Նրա ժպիտն ու հոգատարությունն անկեղծ էին ու վարակիչ։

Երազանքները
Ուզում էր տեսնել խաղաղ երկինք և ապահով հայրենիք իր երեխաների համար։

Վերջին խոսքը
Վերջին զանգը կնոջն էր․ «Լուս ջան, Արմանենք էլ են այստեղ, բոլորս միասին ենք»։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 21-ին Հադրութում։ Մարտի դաշտում էր եղբայրների կողքին մինչև վերջին պահը։