hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Խաչատուր Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980թ. նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, ապա ամուսնությունից հետո ապրում էր Լեռնային Ղարաբաղի Տոնաշեն գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Իր ընտանիքը, երեխաներն ու հայրենիքին ծառայելը Խաչատուրի համար ամենամեծ երջանկությունն էին։

Կյանքի ամենաթանկ մարդիկ
Ամեն պահի ընտանիքի կողքին էր։ Երեխաները նրա ամենամեծ հպարտությունն էին։

Մարդկային տեսակը
Մեծատառով մարդ էր՝ սիրված ու հարգված, ով միայն սեր ու բարություն էր տալիս բոլորին։

Վերջին խոսքը
2020թ. հոկտեմբերի 3-ին՝ զոհվելուց մի քանի ժամ առաջ, կնոջն ասաց. «Եթե զանգես ու չպատասխանեմ, չանհանգստանաս։ Հարմար լինի՝ ինքս կզանգեմ»։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում։