hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Պռոշյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թվականի դեկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր տան կառուցման ընթացքով և զավակների մեծացմամբ։

Ընտանեկան կապը և հիշողությունները
Ժամանակ էր անցկացնում ընտանիքի և երեխաների հետ՝ խաղալով և ուրախանալով։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Նկարագրում էին որպես հայրենասեր, սիրված ու հարգված մարդ, որն ասում էր՝ «Ջրականը Արցախի սիրտն է»։

Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր երեք որդի ունենալ և նրանց հայրենասիրությամբ դաստիարակել։

Վերջին խոսքը
Զանգել էր մայրիկին ու ասել. «Մամ ջան, ձեզ լավ կնայեք, ամեն ինչ լավ է»։

Վերջին մարտը
Մարտնչել է Ջրականում, երկու ժամ պայքարից հետո դուրս է բերել 6-7 զինվոր, հետո վերադարձել է դիրքեր և անմահացել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։