
Ծնվել է
1985թ․ հոկտեմբերի 15-ին Չարենցավանում։ Հայրենիքն ու ազգագրական երգերն էին նրա ոգեշնչման աղբյուրը։
Ամենաթանկ մարդկանց կողքին
Սիրում էր ժամանակն անցկացնել ընտանիքի, երեխայի ու հարազատների հետ՝ լցվելով ջերմությամբ ու սիրով։
Մարդ տեսակը
Գառնիկը «հաշտության աղավնի» էր, բոլորին հասնող, ներողամիտ ու հոգատար, միշտ հարգանքով էր վերաբերվում մեծերին։
Երազանքները
Խաղաղապահ էր եղել Աֆղանստանում, երազել էր մեքենա ունենալ, երեխային մեծացնել․ այդ երազանքներն իրականացան, բայց մնացին անավարտ։
Վերջին խոսքը
Վերջին զանգի ժամանակ խնդրել էր կնոջը․ «Լավ պահիր երեխային, մեծացրու», ուզել էր լսել հարազատների ձայնը՝ ասելով․ «Լավ նայեք ձեզ»։
Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 19-ին Հադրութում։ Մինչև վերջ պայքարեց, հրաժարվելով նահանջել։