hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982թ․ օգոստոսի 29-ին Ստեփանակերտում։ Լեռնային Ղարաբաղն էր նրա կյանքի ամենամեծ սերն ու երազանքը։

Ոգեշնչման աղբյուրը
Երազում էր ազատ, անկախ ու խաղաղ Լեռնային Ղարաբաղ տեսնել, ամեն բան անում էր այդ նպատակով։

Ամենաթանկ մարդկանց կողքին
Ամեն ինչից վեր էր որդու հետ անցկացրած ժամանակը, որի յուրաքանչյուր պահը նրա համար արժեքավոր էր։

Մարդ տեսակը
Հայրենասեր էր, ազնիվ, ընտանիքին նվիրված ու խորը մարդկային արժեքներ կրող։

Վերջին խոսքը
Վերջին զանգի ժամանակ ասել էր․ «Գնացեք Երևան, ես հետո կգամ։ Թուրքերը Արցախը գրեթե վերցրել են»։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութում։ Միայնակ կարողացել էր դիմակայել թշնամուն, չէր ընդունում նահանջը, մինչև վերջին պահը կռվեց։