
Ծնվել է
1980թ. հուլիսի 15-ին Երևանում։
Ոգեշնչման աղբյուրը
Պարույրը ապրում էր ընտանիքով, հայրենիքով և սիրած գործով։ Երեխաների ապագան նրա ամենամեծ երազանքն էր։
Կյանքի ամենաթանկ մարդիկ
Ամեն պահ ընտանիքի, ընկերների ու հարազատների կողքին էր՝ նվիրված ու հոգատար։
Մարդկային տեսակը
Հայրենասեր, ազնիվ, մեծ պատասխանատվությամբ մարդ, ով երբեք չէր բավարարվում կիսատ գործով։
Վերջին խոսքը
Պատերազմի օրերին հեռախոս չէր վերցրել։ Հոկտեմբերի 15-ին ուրիշի հեռախոսով կնոջը զանգեց. «Ոնց եք, ինչ կա», — միայն դա հասցրեց ասել կրակոցների ձայների ներքո։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 16-ին Թութակների ուղղությամբ՝ Հադրութ չհասած տարածքում։