
Ծնվել է
1975թ. հուլիսի 27-ին Ակնաղբյուրում, Ասկերանի շրջանում։
Ոգեշնչման աղբյուրը
Բարի գործերն էին Մհերի կյանքի շարժիչ ուժը։ Նրա սիրտը միշտ բաց էր մարդկանց համար։
Ովքեր էին նրա սիրելիները
Ամեն վայրկյան նվիրում էր ընտանիքին, ընկերներին ու սիրելի աշխատանքին։
Մարդկային տեսակը
Բարի, նվիրված, զուսպ և ծանրակշիռ մարդ էր, միշտ սիրված ու հարգված։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 28-ին, շրջափակման պայմաններում, հարևանի հեռախոսով զանգեց. հարցրեց ընտանիքի մասին, մեծ հուզմունքով սպասելով որդուց լուրի։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 25-ին, Ավետարանոց գյուղում։