hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Միքայել Բեգլարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ. հուլիսի 9-ին Ստեփանակերտում։

Նրան ոգեշնչում էր
Սպորտով զբաղվելը։
Եղել է ՀՀ չեմպիոն։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և քույրիկի հետ։
Այո, ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Դրական, բարի, օգնող։
Ինչպես նշում են ծառայակիցները. «Նրա նմանը չկար»։

Երազանքները
Ամուսնանալ և զբաղվել սիրելի աշխատանքով։

Վերջին խոսքերը
Մոր հետ խոսելիս ասել է. «Մա՛մ ջան, 2 օրից տուն եմ գալիս։ Լավ, մա՛մ ջան, հետո կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ. հոկտեմբերի 31-ին Շեխեր կոչվող հատվածում։
Եղել է դիպուկահար, կռվել է մինչև վերջ։