hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997թ. մայիսի 1-ին Աբովյանում։

Նրան ոգեշնչում էր
Հոր աջակցությունը՝ իր աշխատանքով ոգեշնչվող։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հասնող, օգնող, քչախոս, բարի, նվիրված և պայքարող։

Երազանքները
Դառնալ զինվորական։

Վերջին խոսքերը
Մայրն ասել է. «Սարգի՛ս, թո՛ղ, արի՛ տուն»։ «Մա՛մ, բա որ գամ տուն, ո՞վ ա պահելու մեր սահմանը»։ Ծնողներին հուսադրել է, որ ոչինչ չկա։

Վերջին հերոսական մարտը
Եղել է Հադրութ-Ջրական հատվածում 2020 թ. հոկտեմբերի 21-ին զոհվել է։ Մինչ այդ սեպտեմբերի 28-ին վիրավորվել է ոտքից, սակայն մնացել է իր զինվորների կողքին և շարունակել կռվել։ Հոկտեմբերի 20-ին ստացել է հերոսի կոչում, քանի որ դուրս է բերել զինվորներին շրջափակումից։ Պայքարել է մինչև վերջին շունչը։ Մտել էր թշնամու տարածք և ոչնչացրել նրանց սպառազինությունը։