
Ծնվել է
1991թ․ դեկտեմբերի 26-ին, Վանաձորում։ Մանկուց երազում էր զինվորական դառնալ, դառնալ հայրենիքի պաշտպան ու նվիրյալ։
ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրում էր լինել ընտանիքի հետ, յուրաքանչյուր վայրկյանն անցկացնել նրանց կողքին՝ կիսելով ամեն փոքր ուրախություն։
Մարդ տեսակը
Խաղաղ էր, համեստ ու խելացի։ Ընկերների և հարազատների մոտ հարգված էր, շատերի կողմից սիրված։
Վերջին խոսքը
Վերջին այցը որդուն էր։ Պատերազմը սկսվեց ու այդպես էլ տուն չվերադարձավ։
Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 25-ին Մարտունիում։ Իր կյանքի նպատակն ու պարտքը կատարեց մինչև վերջին շունչը՝ հանուն հայրենիքի ու սիրելի մարդկանց։