
Ծնվել է
1968թ․ ապրիլի 20-ին Մարտունու Հերհեր գյուղում։ Բոլոր պատերազմների մասնակիցը, ով սրտի ամբողջ ուժով սիրեց հայրենի հողը։
Ոգեշնչման աղբյուրը
Հայրենիքի հանդեպ հավատը առաջնորդում էր նրան, ինչպես նաև գյուղի աշխատանքն ու սպորտը։
Ամենաթանկ մարդկանց կողքին
Ընտանիքի հետ անցկացրած ժամանակը համարում էր կյանքի ամենամեծ պարգևը։
Մարդ տեսակը
Կատակասեր, հարազատասեր ու նպատակասլաց էր։ Գյուղում հարգված էր իր համառությամբ ու շիտակ բնավորությամբ։
Վերջին խոսքը
Մահից մեկ ժամ առաջ ասաց. «Ես ձեզ շատ եմ սիրում, երեխաներին լավ պահեք»՝ գիտակցելով, որ էլ չի վերադառնալու։
Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 21-ին Մաչկալաշենի մոտ Խազած բարձունքում՝ խրամատներ կառուցելով կռվել էր մինչև վերջ։