hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982թ․ հունիսի 13-ին Ստեփանակերտում։ Նրա էությունը լի էր կյանքի հանդեպ անսահման սիրով, և յուրաքանչյուր օրը նա ընդունում էր որպես նվեր։

Ոգեշնչման աղբյուրը
Կյանքն էր՝ իր բոլոր երանգներով ու մարտահրավերներով։ Ամեն պարզ ու փոքրիկ ուրախությունից լցվում էր ոգևորությամբ։

Ամենաթանկ մարդկանց կողքին
Սիրում էր ժամանակն անցկացնել իր ընտանիքի հետ, որոնց հետ անցկացրած յուրաքանչյուր պահն անգնահատելի էր նրա համար։

Ընկերների աչքերով
Կատակասեր էր, ընկերասեր, բարի ու քաջ․ միշտ խիզախ ու վստահ քայլերով էր առաջ գնում։

Երազանքները
Բոլոր երազանքները կիսատ մնացին․ երեխաները հեռացան հարազատ հողից, հայրենիքն էլ կորցրեցին։

Վերջին մարտը
2020թ․ նոյեմբերի 7-ին Թաղավարտում։ Ընկերները պատմել են, որ Արմենը մինչև վերջին պահը կռվել է խիզախաբար՝ չզիջելով դիրքն ու ապրելու հույսը։