hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կամո Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999թ. հունվարի 17-ին Մարտունու շրջանում՝ Ճարտար քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ընկերուհու հետ կամ նկարելով։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բոլորի աչքի լույսն էր, աշխատասեր, արարող, հոգատար, ծնողասեր, հարգող։

Երազանքները
Իր ձեռքով տուն կառուցել, ամուսնանալ իր սիրելի կնոջ հետ և միասին արարել հայրենիքում։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Որտեղ գնում էր, այնտեղ եկեղեցի էր կառուցում։ Նույնիսկ սահմանում էր կառուցել փոքրիկ եկեղեցի։

Տաղանդավոր նկարիչ էր
Սիրում էր նկարել

Վերջին զրույցը մոր հետ
- Մա՛մ ջան, ո՞նց ես
- Լոխ լավ ա, բալե՛ս

Դրանից հետո այլևս չեն կարողացել կապվել։

Վերջին հերոսական մարտը
Եղել է Մարտունի 2 դիրքում 2020թ. հոկտեմբերի 31-ին։ Հայտնվել է շրջափակման մեջ, բայց չի փախել և պայքարել է հանուն ազատության։ Ընկել է հորեղբոր որդու հետ միասին՝ նույն վայրում նույն պահին։