hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Բորիս Հայրիյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976թ․ հունիսի 13-ին Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում։ Մեծացավ ընտանիքի, ընկերների ու հայրենիքի սիրով։

Ոգեշնչման աղբյուրը
Սիրում էր ամեն ինչ՝ հայրենիքը, իր ստեղծածը, ընտանիքը, ընկերները։

Ամենաթանկ մարդկանց կողքին
Շնորհակալ էր ընտանիքի ու հարազատների ներկայության համար, նրանց հետ էր լցվում իրական ուրախությամբ։

Մարդ տեսակը
Հնարավոր չէր չսիրել Բորիսին․ բարի, սրտացավ, բոլորի համար բաց սրտով մարդ էր։

Վերջին խոսքը
Զոհվելուց երկու ժամ առաջ զանգել էր ու ասել․ «Երեխաներին լավ նայեք մինչև ես գամ»։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 18-ին իր գյուղում՝ Մարիամաձորում։ Վիրավոր էր, բայց փորձեց փրկել վիրավոր ընկերոջը։