hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գավրուշ Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. մայիսի 6-ի Շինուհայ գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Ծնողները, իր կատարած բարությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի անդամների հետ։ Հավանաբար ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հավատարիմ, ճշմարտախոս էր, հարգված ու սիրված։

Երազանքները
Վերադառնալ տուն պատերազմի դաշտից։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 2-ին զրուցել է բոլորի հետ, ասել. «Ես լավ եմ, դուք ձեզ լավ նայե՛ք, չէ՛, պա՛պ ջան, պետք չի գալ ինձ տեսնելու»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 3-ին Հադրութում։ Խոցել է թշնամու 3 տանկ, փրկել ընկերների կյանքը, դուրս է բերել մահացածների դիերը թշնամու գոտուց։