
Ծնվել է
2000թ. նոյեմբերի 4-ին Վայոց ձորի մարզում՝ Զառիթափ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Ինքն իր ոգեշնչման աղբյուրն էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ. ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, ընկերասեր, նվիրված, ընկերոջ համար կյանքը չխնայող։
Երազանքները
Գերնպատակն էր ՀՀ բանակում ծառայել, ավարտել համալսարանը և վերադառնալ հայրենի գյուղ՝ այնտեղ իր գիտելիքները կիրառելու։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Չափից դուրս մաքրասեր էր և մաքրությունը շրջապատում համարում էր գերխնդիր։
Վերջին խոսքերը
Ինձ մոտ ամեն ինչ լավ է, խաղաղ և հանգիստ։ Հանգիստ եղե՛ք, մա՛մ ջան։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ֆիզուլիում 2020թ. հոկտեմբերի 27-ին։ Ծառայակիցներից մեկը պատմել է, որ երբ ընկերը վիրավորվել է, Էդիկը անմիջապես վազել է օգնելու, սակայն երկուսն էլ անմահացել են։