
Ծնվել է
1987թ․ ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում։ Նրա կյանքը հյուսված էր հայրենի հողի հանդեպ սիրով ու ընտանիքի հանդեպ անսահման նվիրվածությամբ։
Ամենաթանկ մարդկանց կողքին
Սիրում էր լինել կնոջ հետ, ում հետ ստեղծել էր իր կյանքի ամենամեծ երազանքը՝ ամուր և երջանիկ ընտանիք։
Մարդ տեսակը
Շատ լավն էր՝ բարի, խաղաղ ու հավասարակշռված։ Իր շուրջը միշտ տարածում էր հանգստություն ու վստահություն։
Երազանքները
Իրականացրել էր կյանքի մեծագույն երազանքը․ սեփական ուժերով տուն էր կառուցել, որ իր երեխաները երջանիկ լինեն ու ապահով։
Վերջին խոսքը
Վերջին անգամ զանգել էր կնոջն ու ասել․ «Երեխաներին վերցրու ու իջիր մամայիդ մոտ, իրավիճակը շատ վատ է»։ Դա եղավ վերջին խոսակցությունը։
Վերջին մարտը
2020թ․ սեպտեմբերի 29-ին Թալիշում։ Մարտի դաշտ գնալուց հետո այլևս անհասանելի դարձավ, կնոջը թողնելով միայն սպասում ու կարոտ։