hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աբրիկ Մուսայելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1959թ․ փետրվարի 17-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունի քաղաքում։ Ապրում էր հողի, ընտանիքի և հայրենիքի հետ սերտ կապված։

Ոգեշնչման աղբյուրը
Ապրում էր իր երեխաներով ու թոռնիկներով։ Ամեն մի ժպիտ նոր ուժ էր տալիս Աբրիկին։

Ում հետ էր սիրում անցկացնել իր ժամանակը
Իր կյանքի ամենաթանկ պահերը նվիրում էր ընտանիքին։ Նրանք էին նրա աշխարհի կենտրոնը։

Մարդկային տեսակը
Ընկերասեր էր, հոգատար և անսահման հայրենասեր։ Ամեն տեղ հասցնում էր՝ լուռ, առանց աղմուկի։

Վերջին խոսքը
Երևան մեկնող կնոջը ասեց՝ «Լավ մնացեք, երեխաներին լավ կնայես»։ Սա վերջին հրաժեշտն էր, որից մի շաբաթ անց զոհվեց։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 25-ին Մարտունիում։ Վիրավոր էլ լինելով՝ շարունակել էր կռվել ու պահանջել՝ «Ընկերներիս փրկեք»։