
Ծնվել է
1975թ․ ապրիլի 19-ին Երևանում։ Կյանքով լի մարդ էր, ով ամեն մի գործին մոտենում էր ոգևորությամբ ու մեծ եռանդով։
Ոգեշնչման աղբյուրը
Կյանքն էր՝ իր բոլոր գույներով, և հարազատ մարդիկ, ում սիրում էր անսահման։ Շինարար ինժեներ էր, հմուտ ու պատասխանատու։
Ամենաթանկ մարդկանց կողքին
Ամենաարժեքավոր պահերը կնոջ ու հարազատների հետ էր անցկացնում՝ բնության գրկում, նվագելով ու ստեղծագործելով։
Մարդ տեսակը
Բոլորին հասնող, նվիրվող ու հոգատար էր։ Առանց երաժշտական կրթության՝ նվագում էր հրաշալի, փայտից պատրաստած իրերը վկայում էին նրա յուրահատուկ տաղանդի մասին։
Երազանքները
Մեծ ցանկություններից իրականացրել էր սերը, գտել էր կյանքի ուղեկցին։ Երազում էր երեխաներ ունենալ ու փայտից տուն կառուցել սեփական ձեռքերով։
Վերջին խոսքը
Միշտ ասում էր․ «Ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք, ձեզ շատ եմ սիրում»։
Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 14-ին Վարանդայում։ Մինչև վերջին շունչը մնաց մարտադաշտում, սիրելի մարդկանց հանդեպ իր սրտում անսահման սեր կրելով։