
Ծնվել է
1990թ. հունվարի 16-ին Արմավիրի մարզում՝ Առատաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ. ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հայրենասեր, բարի, ուրախ, ծնողասեր, հարգալից։ Հումորով էր, ուներ կազմակերպչական ձիրք։
Երազանքները
«Կգամ կամուսնանամ», մեծ հարսանիք չէր ուզում, ասում էր, որ տղաները գնացել են զոհվել, սիրտ չունի ուրախանալու
Վերջին խոսքերը
Դեկտեմբերի 11-ին զանգել է մայրիկին։ Եղել է շատ ուրախ, ասել է. «Մա՛մ ջան, ո՞նց ես, ցա՛վդ տանեմ, վաղը գալու եմ, եթե գամ ու տեսնեմ մազերդ սպիտակ, ինձնից չնեղանա՛ս»։
Վերջին հերոսական մարտը
Խծաբերդում փախստականներին պաշտպանելու համար մարտնչել է նոյեմբերի 26-ին մինչև վերջին շունչը, զոհվել 2020 թ. դեկտեմբերի 12-ին։