hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահագն Աֆրիկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984թ․ ապրիլի 14-ին Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղում։ Մանկությունից հայրենիքի սերը նրա սրտում էր՝ ամուր ու անխախտ։

Ոգեշնչման աղբյուրը
12 տարի խաղաղապահ զորքերում ծառայելով՝ հայրենիքն ու իր ժողովուրդը դարձրել էր կյանքի միակ առաջնորդող ուժը։

Սրտին մոտ մարդիկ
Ժամանակի մեծ մասն անցկացնում էր զորամասում զինակից ընկերների հետ, իսկ ազատ պահերը նվիրում էր ընտանիքին ու երեխաներին։

Մարդկային տեսակը
Խարիզմատիկ, նվիրված, բարի։ Գավառի բարբառով խոսելով՝ տաքությամբ էր լցնում բոլոր հանդիպումները։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 9-ին կնոջը խնդրեց. «Երեխաներին լավ կնայես։ Ես գիտեմ՝ դու ուժեղ ես։» Վերջին խոսքերն էին։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութում։ Մինչև վերջին շունչը մնաց առաջնագծում՝ իր հավատը չդավաճանելով։