hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տավրոս Աբրահամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994թ. մարտի 27-ին Թալին համայնքում՝ Ոսկեթաս գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Դիմացինին երջանկություն ու ուրախություն նվիրելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ. ուներ սիրելի անձ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Քամու պես ազատ, խղչով, բարի, սիրով ու նվիրված։ Խենթ ու խելառ, միևնույն ժամանակ կառուցողական, աշխատասեր մարդ էր։

Երազանքները
Խաղաղ սահման և հայրենիք ունենալը։

Կարևոր փաստեր և սովորություններ
Աշխարհի չափ սեր կար նրա մեջ։

Ստեղծագործություններ
Զորացրումից հետո նրա գրպանում գտել են թուղթ, որտեղ գրել էր.
«Գնում եմ, բայց նորից եմ գալու,
Գալու եմ նորից փարվելու,
Գալու եմ քեզ համար փարվելու»։

Վերջին խոսքերը
Մայրը ձեռք բռնել է ու խնդրել, որ հետ կանգնի, սակայն նա հակաճառել է և գնացել։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մատաղիսում 2020 թ. Հոկտեմբերի 6-ին Լուլասարի բարձունքում։ Ընկերոջ հետ հացի էին գնացել, սակայն դիվերսիոն խումբը մոտեցել է սահմանին, հետ է վերադարձել և կռվել։ Ոտքից վիրավոր է եղել, որը չի խանգարել մարտը շարունակել։