
Ծնվել է
1975թ․ օգոստոսի 31-ին Էջմիածնում։ Նրա կյանքում հայրենասիրությունն ու ազնվությունն էին առաջնորդող ուժը։
Ոգեշնչման աղբյուրը
Ամենից շատ ոգեշնչվում էր ազնվությամբ ու հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով, որոնք դարձել էին նրա կյանքի անբաժանելի մասը։
Ամենաթանկ մարդկանց կողքին
Սիրում էր ժամանակն անցկացնել հարազատների, ընկերների հետ։ Սիրում էր բոլորին, բոլորն էլ նրան էին սիրում։
Մարդ տեսակը
Արտակը բոլորին հասնող էր, բարի, ընկերասեր։ Նա այն մարդկանցից էր, ով միշտ պատրաստ էր օգնել՝ առանց մտածելու։
Վերջին խոսքը
Գնալուց առաջ ոչինչ չասաց, մայրը միայն հիշում է, որ վերջին անգամ, երբ պատարագի էին գնացե տղան մտածքմունքների, օդերի մեջ էր, նա վեր էր նայում ու կարծես վերև բարձրանում։ Միայն հաջորդ օրը հայտնեց, որ Գորիսում է։
Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում։ Դասակի հրամանատար էր, բոլորին էր ղեկավարում, զոհվեց՝ փրկելու գնացած զինվորներին։