
Ծնվել է
1994թ. մայիսի 2-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր
Լավ լինելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ զբոսնել. ամուսնացած էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ուրախ, բարի, կամեցող, ընկերասեր, ընտանիքին ու ընկերներին նվիրված։
Երազանքն էր
Տղա երեխա ունենալ։
Վերջին խոսքերը
Խաբել է մայրիկին, ասելով որ. «Մա՛մ ջան, չեմ գնում պատերազմ, այլ զորավարժության եմ մասնակցում»։
Վերջին հերոսական մարտը
Եղել է Մարտունի 2 դիրքում՝ Թաղավարդում 2020 թ. հոկտեմբերի 23-ին։ Եղել է շրջափակման մեջ, բայց չի հուսահատվել և ասել է. «Երգելով առաջ ենք գնում ու չենք հանձնվում»։ Միշտ պայքարել ու օգնել է բոլոր զինվորներին։