
Ծնվել է
2001թ. հունվարի 18-ին Գուգարք համայնքում։
Նրան ոգեշնչում էր
Ուսումը, որպեսզի դառնա ռազմական բժիշկ, սպորտով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Կատարյալ, մաքուր բարոյապես և արտաքնապես, կոկիկ, չափից դուրս նվիրված, օգնող, համեստ, սառը դատող, պայքարող մարդ։
Երազանքն էր
Ռազմական բժիշկ դառնալ։
Վերջին խոսքերը
Ամեն օր ուշ ժամերին զանգում էր ու զրուցում տարբեր թեմաներով։
Վերջին հերոսական մարտը
Եղել է Մարտունի 2 դիրքում 2020 թ. դեկտեմբերի 5-ին, եղել է սերժանտ։ Մինչ այդ վիրավորվել է, տարել մի քանի վիրահատություն, եղել կոմայի մեջ, սակայն վերադարձել է ռազմի դաշտ։ Հակառակորդը մոտեցել էր սահմանին, սակայն նա նորոգել է իրենց զինտեխնիկան, զինվորների հետ պայքարել է, ոչնչացրել թշնամու կենդանի ուժը։