hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարսել Չիթչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. ապրիլի 24-ին Մեծ Թաղեր գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Կենսուրախ լինելը, ընկերների հետ շփվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Սիրում էր բնությունը, լսել բնության ձայները։

Ուներ սիրելի էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, աշխատասեր, օգնող։

Երազանքները
Դառնար դեղագործ ու ճանաչեր բոլոր բույսերը։ Ուզում էր իր հաջողություններին միայնակ հասնել։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 27-ին զանգել է ընտանիքի անդամներին, ասել. «Մա՛մ ջան, վատ է վիճակը, ուզում էր բոլորի հետ խոսել, մա՛մ, Արփիին լավ կնայե՛ս»։ «Եղբա՛յր, մայրիկին լավ կնայե՛ս, ոնց տեսնում եմ, հետ չեմ գա»։ Այնուհետև կապը կտրվել է։

Վերջին հերոսական մարտը
Եղել է Մատաղիսում 2020 թ. սեպտեմբերի 28-ին, որտեղ պայքարել են 8 հոգով։ Եղել է սերժանտ։ Ընկերուհուն է նվիրել «Կհանդիպենք բարձունքում» գիրքը, որը դարձավ Եռաբլուրը։