
Ծնվել է
1974թ․ հունվարի 13-ին Երևանում։ Ամենից շատ սիրեց հայրենիքն ու ապրեց հանուն դրա։
Ոգեշնչման աղբյուրը
Հայրենիքը նրա կյանքի իմաստն էր, ընտանիքն էլ՝ երջանկության ու ուժի աղբյուրը։
Ամենաթանկ մարդկանց կողքին
Յուրաքանչյուր ազատ պահը նվիրում էր ընտանիքին։ Երազում էր տեսնել երկու դուստրերի երջանկությունը։
Մարդ տեսակը
Բարի էր, հոգատար, անծանոթներին անգամ օգնող, բոլորի սրտում թողնում էր ջերմ հետք։
Վերջին խոսքը
Պատերազմի առաջին օրն ասաց․ «Ես պետք է գնամ, իմ կարիքն այնտեղ շատ կա, մի փոքր բանով օգուտ տամ հայրենիքիս»
Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 20-ին Կարմիր Շուկայում։ Ամեն ինչ իր վրայից տալիս էր մյուսներին՝ բրոնիժիլետ, գլխարկ, աղոթում էր բոլորի համար, հոգ էր տանում ամեն մեկի մասին։