
Ծնվել է
2000թ. հուլիսի 23-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր
Ապրելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը, ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, համեստ, խելացի, ազգասեր, ընկերասեր։
Երազանքները
Ծրագրավորող դառնալը և ապագան լավ դարձնելը։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 22-ի երեկոյան զանգել է ու զրուցել բոլորի հետ, ասել. «Մա՛մ ջան, ձեզ լավ նայեք մինչև ես գամ։ Լավ, դե վաղը կզանգեմ»։ Եղել է շատ հանգիստ և երբեք չի բարձրաձայնել, որ պատերազմում է։
Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020 թ. հոկտեմբերի 23-ի երեկոյան Վարանդայում ԱԹՍ-ի հարվածից։