hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Գուլբանդյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. հունվարի 25-ին Արարատի մարզում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, նվիրված, հայրենասեր, ուրախ, հոգով մաքուր ու մաքրասեր, միշտ ճիշտը սիրող։

Երազանքները
Մեքենա վարել որևէ կազմակերպությունում։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Կատակասեր էր, սիրում էր մայրիկի հետ զրուցել ու կատակել, ծնողներին ընդունում էր որպես ընկեր։

Վերջին խոսքերը
Մայրիկին է զանգել, շատ ուրախ է եղել, երկար զրուցել են։ Մայրն առաջարկել է զանգը ընդհատել, բայց պատասխանել է. «Չէ՛, մա՛մ, խոսա՛, երկար խոսա՛»։

Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020 թ. հոկտեմբերի 11-ին Հադրութում, այնտեղ զոհված 73 զինվորներից մեկն էր։ Եղել է վարորդ։ Ծառայակից ընկերը պատմել է, որ Գարիկը նրան ասել էր. «Գիտեմ՝ ուր եմ գնում, ու շատ հնարավոր է, որ հետ չգամ։ Եթե ես չգնամ պատերազմելու, էլ ով գնա»։ Գնացել է առանց վախենալու, քանի որ վարորդների մի մասը հրաժարվել էր։