hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ֆուրման Սաֆարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թվականի փետրվարի 10-ին, Շիրակի մարզի, Հայկավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանեկան տոները և երեխաների ծննդյան օրերը նշելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված էր ընկերներին և հարազատներին։ Վերջին հագուստն ու ուտելիքն էլ կտար նրանց։

Երազում էր
Տեսնել իր երեք դուստրերի ապագան։ Կնոջ հետ միասին բազմաթիվ դժվարությունների միջով էին անցել՝ ընտանիքի հոգսերը հոգալու համար։

Յուրահատկություններ
Կենսուրախ էր, շատ հոգատար ամուսին, և ամեն ինչով առանձնանում էր։ Ասես ընկեր լիներ իր կնոջ հետ։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 14-ի երեկոյան զանգել և խոսել է բոլորի հետ։ Վերջին խոսքը՝ «Ստեղից, որ դուրս գանք, իսկականից հերոս կլինենք…»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Իշխանասարում։ Գնացել էին հաց ստանալու, բայց պայթյունի հետևանքով վիրավորվել էր ոտքից։