hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդգար Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ. հունվարի 31-ին Փանիկ համայնքում։

Նրան ոգեշնչում էր
Շատ ուրախ էր, ամեն հասարակ բանից կարող էր ուրախանալ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների ու քեռիների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Սրտացավ, խելացի, ընկերասեր, հոգատար։

Երազանքները
Ատամնատեխնիկ դառնալ, մայրիկին լավ պահել ու փայփայել։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Ամեն մի շարժուձևը ու պահվածքը տարբերվում էին։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 7-ին, գտնվելով Շուշիում, 30 րոպե զրուցել է։ Մայրն առաջարկել է զանգն անջատել, բայց ասել է. «Չէ՛, մա՛մ, ուզում եմ քո ձայնը երկար լսել»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ Նոյեմբերի 7-ին Շուշիում՝ Քարինտակի հատվածում։ Դեմ առ դեմ կռիվ է տվել թշնամու հետ։ Մահացել է որպես հերոս՝ ընդամենը 2 ամսվա ծառայող լինելով։