
Ծնվել է
1994թ. ապրիլի 13-ին Արմավիրի մարզում՝ Մեծամոր քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Հայրենասիրությունը, զինվորականի ընտանիքում մեծանալը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ շփվելով ու մտերմանալով։ Կապեր ուներ Հայաստանի տարբեր հատվածներում։ Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, նվիրված, ազնիվ, ընկերասեր, հայրենասեր և միշտ պատրաստ օգնելու։
Երազանքները
Ցանկանում էր ավարտել մագիստրատուրան և շարունակել ուսումը ասպիրանտուրայում։ Սիրում էր սովորել։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Չափից դուրս ուշադիր և նրբանկատ էր։ Ուներ հետաքրքրասեր բնավորություն։
Վերջին զրույցը եղել է մոր հետ
- Բալե՛ս, արի՛ էլի, բոլորը գալիս են...,
- Չէ՛, մա՛մ, թող ավարտվի, ես էլ կգամ... ինձ մի՛ կոտրի, մա՛մ ջան...։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ. Հոկտեմբերի 15-ին Ջրականում։ Հայկը գրավել է 2 բարձունք, կառավարել ու համախմբել իր զինակիցներին, գիշերները դուրս եկել հետախուզման։ Երբ 77 զինվոր կորել էին, նա, չենթարկվելով հրամանատարի հրամանին, գնացել է նրանց փնտրելու և գտել է։ Հերոսաբար փրկել է զինվորների կյանքը՝ հանելով նրանց շրջափակումից։
Պարգևատրվել է Արիության մեդալով։