hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաչագան Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990թ. հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Ամեն ինչ, միշտ ուրախ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ծնողների հետ, հատկապես հայրենի գյուղում։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, սիրված, ուրախ, մեծերին հարգող, միշտ օգնող և աջակցող, շատ սիրված անձնավորություն էր։ Սիրում էր երգել՝ ամեն վայրկյան։

Վերջին խոսքերը
Մայրը հարցրել է. «Չե՞ս կարող չգնալ»։ Պատասխանել է. «Չէ՛, մա՛մ»։ Միշտ զրուցել են, և անընդհատ ասել է, որ ամեն ինչ լավ է։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջրականում 2020թ. հոկտեմբերի 16-ին։ ԱԹՍ-ի հարվածից զոհվել է։