hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Բադալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Հոկտեմբերի 5-ին, 2001 թ., Քաշաթաղի շրջանում՝ Այգեկ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էին
Նրա եղբայրները, որ մասնակցել էին 4-օրյա պատերազմին, և հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ընկերների, հատկապես Հրաչիկի հետ։ Ուներ սիրած էակ, սակայն մայրը նրա մասին միայն մահվանից հետո է իմացել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ տղա էր, փոքրամարմին, խիղճ ունեցող, ընկերասեր և ամեն ինչով լավը։

Յուրահատկություններ
Սիրում էր կրկնօրինակել ձայները, ինչը նրան յուրահատուկ էր դարձնում։

Երազանքները
Չի կիսվել իր երազանքներով, բայց ունեցել է դերասանական տաղանդ՝ ձայներ կրկնօրինակելու միջոցով։

Վերջին զրույցը
Վերջին հանդիպումը եղել է սեպտեմբերի 23-ին, երբ թաքուն դուրս է եկել զորամասից՝ հանդիպելով ծնողներին։
Վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 26-ին երեկոյան մոր հետ.

- Ինչ էլ որ լինի, քեզ տանը շատ սպասող կա,
- Անպայման գալու եմ …

Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Մատաղիսում Թալիշի 156 դիրքում։ Առավոտյան ժամը 8։20 զոհվել են 5 ընկերներով։