
Ծնվել է
1999 թ․ հունիսի 18-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր աշխատանքն ու գումար վաստակելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Նա սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա եղել է բարի և չարաճճի։
Յուրահատկություններ
Ռոբերտը յուրահատուկ էր նրանով, որ մեծացրել է իր եղբորը մոր հետ միասին, և եղբայրը նրան նույնիսկ «պապա» է ասել։
Երազանքները
Նա երազում էր տուն ունենալ։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին, երբ ասել է. «Շատ լավ եմ։ Եղբորիցս տեղյակ եմ»։
Վերջին հերոսական մարտը
Մարտի դաշտում Ռոբերտը ընկերների հետ միասին խոցել է ԱԹՍ, ինչը մեծ հերոսություն էր։ Նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, նա զոհվել է՝ կատարելով իր պարտքը հայրենիքի հանդեպ։